Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Էլաստիկ կենսաչափական սենսոր
15/04/2014 01:49

Էլաստիկ կենսաչափական սենսոր

Պրոֆեսոր Ջոն Ռոջերսն ու Իլլինոյս նահանգի Համալսարանի մի խումբ հետազոտողներ ստեղծել են տեխնոլոգիա, որը ևս մի քայլ է հանդիսանում դեպի բարձր տեխնոլոգիաներով մշակված իմպլանտները: Կոշտ հիմքի փոխարեն էլեկտրական բաղկացուցիչները ներկառուցվում են բարակ և ճկուն սիլիկոնե կորպուսի մեջ, որի պլաստիկ առանձնահատկությունները նմանվում են մարդու կաշվին՝ սարքը դարձնելով գրեթե անտեսանելի:

Ներկա պահին գիտնականները ցուցադրում են սարքի աշխատանքը մաշկի արտաքին շերտի վրա, սակայն հետագայում մտադիր են տեղադրել կենսաքիմիական տվիչներ, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն մարդու առողջական վիճակը հսկելու համար: Բացի այդ, ժամանակի ընթացքում փորձագետները մտադիր են կատարելագործել տեխնոլոգիան՝ հասցնելով սարքը որոկական նոր մակարդակի և տեղադրել այն մաշկի տակ: