Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple ականջակալներ, որոնք կարողանում են տարբերել օգտատիրոջ խոսքը
07/04/2014 17:22

Apple ականջակալներ, որոնք կարողանում են տարբերել օգտատիրոջ խոսքը

Վերջերս Apple ընկերությունը ևս մի արտոնագիր է ձեռք բերել: Փաստաթղթում նկարագրվում է մի հետաքրքիր տեխնոլոգիա, որի շնորհիվ ականջակալներում ներկառուցված հատուկ սարքը՝ հետևելով ձայնալարերի վիբրացիային, կկարողանա որոշել՝ արդյո՞ք օգտատերը տվյալ պահին խոսում է, թե ոչ: Խոսելու դեպքում գադջեթն ակտիվացնում է արտաքիին ձայների խլացման համակարգն ու բարձրախոսն ուղղում դեպի խոսողի գլուխը:

Օգտատիրոջ խոսքի ճանաչման հավանականությունը բարձրացնելու համար ականջակալներում տեղադրվելու են նաև բարձրախոսներ: Արտաքին ներքին ազդակների համադրության շնորհիվ համակարգը կկարողանա ավելի հեշտ «գուշակել», որ խոսողը հենց օգտատերն է: Դա էլ իր հերթին զգալիորոն կնպաստի կապի որակի բարելավմանը: