Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Eurocom M4. 13 դյույմանի ամենահզոր նոութբուքը
07/04/2014 16:39

Eurocom M4. 13 դյույմանի ամենահզոր նոութբուքը

Eurocom ընկերությունը վաճառքի է ներկայացրել M4 նոութբուքը, որն իր հզորությամբ առաջինն է դասվել 13 դյույմանի համանման սարքերի շարքում: Նոութբուքը կշռում է 2 կգ, ունի 32 մմ հաստություն, 3200х1800 պիքսել թույլատրությամբ 13.3 դյույմանի դիսփլեյ, ինչպես նաև 2 Գբ DDR5 հիշողությամբ Nvidia GeForce GTX 860M վիդեոքարտ:

Սարքի աշխատանքի հիմքում ընկած է Intel Core i7 պրոցեսորը: Այն հագեցած է USB 2.0 մեկ և USB 3.0 երեք անցքերով: Առանց օպերացիոն համակարգի 8 Գբ օպերատիվ և 500 Գբ կուտակային հիշողությամբ տարբերակը հասանելի է 1146 ԱՄՆ դոլարով, իսկ լրացուցիչ աքսեսուարների ձեռքբերման դեպքում հավելավճար կատարելու անհրաժեշտոություն կառաջանա: