Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Balluga «խելացի» մահճակալ
07/04/2014 10:33

Balluga «խելացի» մահճակալ

Բրիտանացի դիզայներ Ջո Կատանը ստեղծել է Balluga անվանումը ստացած «խելացի» մահճակալը: Այն կազմված է օդով լցված և փրփուրով պատված փոքրիկ գնդակներից, որոնք թույլ են տալիս մահճակալին ընդունել ցանկացած կառուցվածք և քաշ ունեցող մարմնի ձևը: Իսկ ջերմաստիճանի կառավարման ներկառուցված հատուկ համակարգը հնարավորություն կտա տաքացնել և սառեցնել մահճակալի առանձին մասերը:

Balluga-յի առանձնահատկություններից ևս մեկը վիբրացիոն ներքնակն է: Մահճակալը տնային ժամանցային համակարգին միացնելու դեպքում այն փոխանցում է լրացուցիչ զգացողություններ: Balluga-ն համատեղելի է Wi-Fi կապի հնարավորություն ունեցող սարքերի հետ սարքերի հետ և այն հնարավոր է կառավարել բջջային հավելվածի միջոցով:

Balluga «խելացի» մահճակալը վաճառքի կներկայացվի այս տարվա նոյեմբերին, իսկ գինը կկազմի 1 660 ԱՄՆ դոլար: Մահճակալի հետ կտրվի նաև 20 տարվա երաշխիք: