Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Digital Storm խաղային հզոր նոութբուքներ
04/04/2014 16:02

Digital Storm խաղային հզոր նոութբուքներ

Digital Storm ընկերությունը ներկայացրել է Javelin, Lance, Krypton և Behemoth խաղային նոութբուքների շարքը: Հիմնական մոդելը ստացել է Javelin անվանումը: Այն աշխատում է 2.4 ԳՀց հաճախականությամբ Intel Core i7 պրոցեսորով, հագեցած է 8 Գբ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև GeForce GTX 860M վիդեոքարտով: Նոութբուքն ունի 1920х1080 պիքսել թույլատրությամբ 750 HDD դիսփլեյ: Նշված հնարավորություններով մոդելի գինը կազմել է 1196 ԱՄՆ դոլար:

Ներկայացված մոդելներից ամենահզորն ու համապատասխանաբար ամենաթանկը Behemoth-ն է, որի գինը կազմել է 2289 ԱՄՆ դոլար: Իսկ 1920х1080 պիքսել թույլատրությամբ 17.3 դյույմանի դիսփլեյով, GeForce GTX 880M երկու վիդեոքարտերով և Intel Core i7 4930MX պրոցեսորով տարբերակը կարժենա 3891 ԱՄՆ դոլար: Բոլոր մոդոլներն էլ աշխատում են Windows 8.1 օպերացիոն համակարգով և արդեն ներկայացված են վաճառքի: