Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Adidas-ը Աշխարհի Գավաթի գնդակը զրահում է HD-տեսախցիկներով
04/04/2014 11:35

Adidas-ը Աշխարհի Գավաթի գնդակը զրահում է HD-տեսախցիկներով

Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի Աշխարհի Գավաթի կապակցությամբ Adidas ընկերությունն իր նոր «Brazuca» ֆուտբոլային գնդակներից մեկում տեղադրել է  6 HD action տեսախցիկներ, որոնք կարողանում են 360 աստիճան անկյունով նկարահնումներ անել: Սա իրականում գնդակի տեսքով առաջին սպորտային տեսախցիկը չէ, սակայն միանշանակ առաջինն է, որ կարող է 360 աստիճան անկյան տակ տեսանյութեր նկարել:

«Brazucam» անվանումը ստացած գնդակը 2014 թվականի մի քանի շաբաթ տևողությամբ ֆուտբոլային խաղերի ընթացքում ուղևորվելու է դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսպանիա, Գերմանիա և Անգլիա: Այն կմիանա առաջնության մասնակից թիմերին իրենց պարապմունքների ընթացքում և կնկարահանի ֆուտբոլային աստղերի կատարմամբ բոլոր գեղեցիկ վարժությունները: Վեց տեսախցիկներն էլ նկարահանելու են պատկերի կայունացման տեխնոլոգիայով ու պատված են լինելու թանկարժեք կաշվով:

Brazucam-ի արկածներին կարելի է հետևել Twitteռ-ում Brazuca-յի պաշտոնական էջից և Adidas Football YouTube ալիքի միջոցով: Ներկա պահին YouTube-ում ընդամենը մեկ տեսանյութ է տեղադրված, որտեղ ներկայացվում են Brazucam-ի հնարավորությունները: Adidas-ը խոստանում է, որ հաջորդ յոթ շաբաթվա ընթացքում շատ ավելի հետաքրքիր հոլովակներ կլինեն:

Brazucam-ում տեղադրված տեսախցիկների մասին տեխնիկական տեղեկատվություն Adidas ընկերությունը չի հրապարակել, հայտնի չէ թե ինչպես են տեսախցիկները 360 աստիճան անկյունով տեսանյութ նկարահանում կամ ինչպես է աշխատում պատկերի կայունացման տեխնոլոգիան: Ինչքան էլ զվարճալի լիներ խաղերին «գնդակի աչքով» հետևելը, ամենայն հավանականությամբ պաշտոնական խաղերի ժամանակ այն չի օգտագործվի: