Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեսանյութ. 40-ամյա խուլ կինն առաջին անգամ մարդկային ձայն է լսում
28/03/2014 19:08

Տեսանյութ. 40-ամյա խուլ կինն առաջին անգամ մարդկային ձայն է լսում

Բժշկության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը ժամանակ առ ժամանակ հրաշքների է հանգեցնում: Հոդվածին կից տեսանյութում պատկերված կինը Ջոան Միլնեն է, նա մոտ 40 տարեկան է: Ջոանն ամբողջ կյանքում խուլ է եղել, և երբեք չի լսել մարդկային խոսք կամ որևէ ձայն: Ջոանի ականջում տեղադրվել է բժշկական տեխնոլոգիաների վերջին ձեռբերումներից մեկը` խխունջային իմպլանտ, որի միջոցով էլ վերականգնվել է Ջոանի լսելու ունակությունը:

Տեսանյութը նկարել է Ջոանի ընկերուհին, ով ցանկացել է հավերժացնել այդ պատմական պահը: Նշենք, որ տեսանյութը չափազանց հուզիչ է: Միևնույն ժամանակ այն հզոր դրական լիցեր է հաղորդում: