Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Panasonic HX-A500. Action-տեսախցիկ
28/03/2014 14:28

Panasonic HX-A500. Action-տեսախցիկ

Panasonic ընկերությունը թողարկել է HX-A500 action-տեսախցիկը, որի առանձնահատկությունը կայանում է 4K թույլատրությամբ 25 կադր/վայրկյան նկարահանելու հնարավորության մեջ:

Panasonic HX-A500-ը, որը նախատեսված է սպորտսմենների և ակտիվ ապրելակերպ վարող  մարդկանց համար, արտադրողի համոզմամբ էքստրեմալ նկարահանումների համար առաջին տեսախցիկն է, որ հնարավորություն է տալիս 4K ֆորմատով տեսնյութեր պատրասետել:

HX-A500-ը բաղկացած է երկու՝ առանձնացվող և հիմնական բլոկերից, որոնցից առաջինում տեղադրված է օպտիկական համակարգ, իսկ երկրորդում՝ կառավարման էլեմենտներով էլեկտրոնային մոդուլ: Այն ամրացվում է ձեռքին կամ սպորտային սարքավորմանը, ունի 1,5 դյույմանի էկրան, ինչպես նաև Wi-Fi ու NFC կապերի հնարավորություն:

Տեսախցիկի օպտիկական բլոկը կշռում է 30 գրամ, իսկ հիմնականը՝ մոտ 120 գրամ: Panasonic HX-A500-ը IP58 ստանդարտով պաշտպանված է փոշուց և խոնավությունից և 30 րոպե շարունակ կարող է նկարահանել 3 մետր խորությամբ ջրի տակ: