Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ray-Ban և Oakley շրջանակներ Google Glass-ի համար
26/03/2014 12:30

Ray-Ban և Oakley շրջանակներ Google Glass-ի համար

Google-ը հայտարարել է ակնոցների արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն Luxottica ընկերության հետ համագործակցության մասին, որը Google Glass սմարթ-ակնոցների համար նախատեսված շրջանակների հատուկ հավաքածու է թողարկելու:

Luxottica իտալական ընկերությանն են պատկանում Ray-Ban և Oakley ապրանքանիշները:

«Luxottica-ն գիտի, թե ինչպես կարելի է հաճախորդների պահանջները բավարարող ապրանքներ արտադրել և վաճառել դրանք: Այս ընկերությունը նոր դիզայն կհաղորդի Google Glass ակնոցներին, ինչպես նաև կընդլայնվեն սարքի հնարավորությունները»,- նշվել է Google Glass-ի պաշտոնական բլոգում:

Շրջանակների մշակմամբ զբաղվելու են նաև Google-ի ինժեներները: Իսկ Luxottica-ն կզբաղվի դրանց վաճառքով սեփական խանութների ցանցի միջոցով: Ընդ որում, շրջանակների առաջին հավաքածուն հասանելի է լինելու միայն ԱՄՆ-ի տարածքում:

Google Glass սմարթ-ակնոցների համար նախատեսված Ray-Ban և Oakley շրջանակների վաճառքի մեկնարկի և գնի մասին դեռևս ոչինչ չի ասվել: Հուսանք, որ մինչ այս տարվա վերջ ակնոցները հասանելի կլինեն շուկայում: