Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
HeadWatch խելացի ժամացույցները կարելի է կրել նաև գլխի վրա
25/03/2014 11:10

HeadWatch խելացի ժամացույցները կարելի է կրել նաև գլխի վրա

Indiegogo հարթակում այժմ գումար են հավաքում HeadWatch «խելացի» ժամացույցի համար, որի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բացի ձեռքի վրա կրելուց այն կարելի է ամրացնել նաև ականջին` որպես Bluetooth-ականջակալ: Ի դեպ, գաղտնիությունն ապահովելու նպատակով, սարքը որպես Bluetooth-ականջակալ օգտագործելու դեպքում դիսփլեյը հնարավոր է ապաակտիվացնել:

HeadWatch «խելացի» ժամացույցն ունի Bluetooth 3.0/4.0 անլար կապի հնարավորություն, գունավոր դիսփլեյ, որի չափսն ու թույլատրությունը դեռևս հայտնի չեն: Այն հագեցած է բարձրախոսով, ինչպես նաև ջերմաստիճանը գրանցող սենսորով:

HeadWatch-ը, ինչպես և մյուս նմանատիպ գադջեթները, աշխատում է սմարթֆոնի հետ համատեղ: Սպասվում է, որ այն հնարավոր կլինի համատեղել Android, iOS և Windows Phone օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի հետ: Օգտատերը հնարավորություն կունենա ստանալ ծանուցումներ, կառավարել սմարթֆոնի որոշ ֆունկցիաներ, ինչպես նաև ձայնային զանգեր իրականացնել:

Այս նախագծն իրականացնելու համար HeadWatch-ի հեղինակներին անհրաժեշտ է 300 հազար ԱՄՆ դոլար: Ներկա պահի դրությամբ հավաքվել է անհրաժեշտ գումարի մեկ հարյուրերորդ մասը` 3 հազար ԱՄՆ դոլար: Նախագծի ավարտին 47 օր է մնացել, և եթե արդյունքները դրական լինեն, ապա HeadWatch խելացի ժամացույցը կթողարկվի հաջորդ տարվա մարտ ամսին, իսկ գադջեթի գինը կկազմի 250 ԱՄՆ դոլար: