Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung Galaxy Note 4. Ջրակայուն կորպուսով ֆաբլեթ
21/03/2014 12:20

Samsung Galaxy Note 4. Ջրակայուն կորպուսով ֆաբլեթ

Ջրից և փոշուց պաշտպանվածությունը կարծես մի նոր ուղղվածություն է դարձել սմաարթֆոնների արտադրության ոլորտում: Այն արդեն կիրառվել է Galaxy S4 Active, Sony Xperia Z2, ինչպես նաև նորագույն Samsung Galaxy S5 մոդելներում և սպասվում է, որ կկիրառվի նաև մոտ ապագայում արտադրվող բջջային սարքավորումներում:

Վերջիններիս շարքում կհայտնվի նաև Samsung ընկերության հաջորդ ֆաբլեթը, որը ստացել է Galaxy Note 4 անվանումը, իսկ պաշտոնական շնորհանդեսը նախատեսվում է սույն թվականի աշնանը: Ջրակայուն են լինելու նաև Pantech Vega Iron 2 և LG G3 մոդելները: Ի դեպ, LG G3-ի թողարկումը կկայանա մայիս ամսին:

Նշենք, որ ջրից և փոշուց պաշտպանվածության տեխնոլոգիան արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ կիրառվում է տարատեսակ սարքավորումների արտադրության մեջ: Այդուհանդերձ, պետք է հիշել, որ սարքի ջրադիմացկունությունը 100%-անոց չէ, այդ իսկ պատճառով գցել այն ջրով լի տարրաների մեջ խորհուրդ չի տրվում: