Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sony. Վիրտուալ իրականության սաղավարտ
20/03/2014 11:34

Sony. Վիրտուալ իրականության սաղավարտ

Մարտի 17–ից 21-ն ընկած ժամանակահատվածում Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող Game Developers Conference (GDC) կոնֆերանսի շրջանակներում Sony Worldwide Studios-ի նախագահ Շուհեյ Յոշիդան ներկայացրեց Playstation 4 խաղային համակարգի համար նախատեսված Project Morpheus սաղավարտի նմուշը:

Սարքը, որը համատեղելի է միայն Sony Playstation 4 խաղային հարթակի հետ, դեռևս գտնվում է մշակման շրջանում: Այն ունի 1080 պիքսել թույլատրությամբ Full HD դիսփլեյ, իսկ աուդիոհամակարգն ապահովում է 3D-հնչողություն:

Project Morpheus-ը խաղային հարթակին միանում է HDMI և USB պորտերի միջոցով, իսկ միացման համար 5 մետր երկարությամբ լար է օգտագործվում, ապագայում ընկերությունը մտադիր է սարքն անլար դարձնել:

Իր յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ սաղավարտը կարող են կրել նաև ակնոցներով մարդիկ, բացի այդ այն ոչ մի ճնշում չի գործադրում քթի և այտերի վրա:

Ինժեներ Ռիչարդ Մարկսը նշել է, որ սաղավարտը մշակելիս շեշտադրումն արվել է օգտագործման պարզության, հնչողության և պատկերի պարզության ու հստակության վրա:

Սաղավարտի կոմերցիոն անվանման և թողարկման ժամկետների մասին հայտարարություններ դեռևս չեն արվել: