Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ը մուտք է գործել կրելի սարքերի շուկա. ներկայացվել է Anroid Wear-ը
19/03/2014 11:40

Google-ը մուտք է գործել կրելի սարքերի շուկա. ներկայացվել է Anroid Wear-ը

Google կրոպորացիան առաջին քայլն է կատարել կրելի սարքավորումների ոլորտում` ներկայացվել է Android Wear համակարգը:

Առաջին հերթին Android Wear-ը հնարավորություն ունի ընդունելու ձայնային հրամաններ: Դրա համար հարկավոր է միայն ասել Ok Google և այնուհետ տալ հետաքրքրող հարցը կամ հրամանը: Համակարգի միջոցով հնարավոր է նաև հետևել մարմնի տարբեր ցուցիչների, ինչը հնարավորություն է տալիս գործարկել մարզումների և առողջության համար նախատեսված տարբեր հավելվածներ: Android Wear-ը նաև Ձեր սմարթֆոնից տարբեր տեղեկատվություն վերցնելու հնարավորություն ունի, այն կարող է ցույց տալ վերջին նորությունները կամ սոցիալական ցանցերի թարմացումները:

Android Wear-ում ներդրված է նաև բավական հետաքրքիր կառավարման ֆունցիա: Այս ֆունկցիան հնարավորություն է տալիս կառավարել տարբեր սարքավորումներ` սմարթֆոն, պլանշետ, հեռուստացույց և այլն: Խոսքը գնում է նաև ձայնային կառավարման մասին:

Ծրագրավորողները արդեն հնարավորություն ունեն ծանոթանալու համակարգի հետ` գրանցվելով Android Wear Developer Preview բաժնում: Google-ն արդեն աշխատում է ASUS, HTC, Motorola և Samsung սարքավորումներ արտադրող ընկերությունների, նաև Broadcom, Imagination, Intel, Mediatek և Qualcomm պրոցեսորներ արտադրող ընկերությունների հետ: Համգործակցության կողմ է հանդիսանում նաև նորաձևության ոլորտը ներկայացնող Fossil Group-ը: Սպասվում է, որ Android Wear համակարգով աշխատող առաջին ժամացույցը կներակայացվի այս տարվա երկրորդ կեսում: