Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հավաքել «Կուբիկ-Ռուբիկը» 3.253 վայրկյանում
17/03/2014 11:20

Հավաքել «Կուբիկ-Ռուբիկը» 3.253 վայրկյանում

Հայտնի է, որ «Կուբիկ-Ռուբիկը» տեխնոլոգիաներով հետաքրքրվող մարդկանց ամենասիրված խաղալիքներից մեկն է: Մարդու կողմից «Կուբիկ-Ռուբիկի» հավաքման (բոլոր գույները) ռեկորդը կազմել է 5.55 վայրկյան,  2011թ.-ին Cubestormer 2 ռոբոտին հաջողվել է գերազանցել այդ ցուցանիշը, և սահմանվել է նոր ռեկորդ` 5.27 վայրկյան: Այս տարվա մարտի 15-ին փորձարկվել է Cubestormer 3 ռոբոտը, որի վրա դրված էր մի խնդիր` գերազանցել նախկին ռեկորդը:

Cubestormer 3-ը հավաքված է LEGO կոնստրուկտորի մասերով, այն կառավարվում է Samsung Galaxy S4 սմարթֆոնի կողմից, որի պրոցեսորի 8 միջուկներից ամեն մեկը ղեկավարել է մեկ մանիպուլյատոր: