Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մինչև 1TB տարողությամբ օպտիկական սկավառակներ Sony-ից և Panasonic-ից:
11/03/2014 11:02

Մինչև 1TB տարողությամբ օպտիկական սկավառակներ Sony-ից և Panasonic-ից:

Ակնհայտ է, որ HDD/SSD կրիչները վերջին շրջանում հետին պլան են մղել սկավառակային կրիչներին, սակայն այս ուղղությունը նույնպես շարունակում է զարգանալ: Ճապոնական Sony և Panasonic կորպորացիաները ներկայացրել են օպտիկական սկավառակների մի նոր ստանդարտ, որն անվանվել է  Archival Disc: Archival Disc-ի տարողունակությունը մի քանի անգամ գերազանցում է Blue-ray ստանդարտի սկավառակներին, այն հնարավորություն ունի պահպանելու 300GB-ից մինչ 1TB ինֆորմացիա:

Archival Disc-ը նախատեսված է երկար ժամանակի ընթացքում տեղեկատվության մեծ ծավալների պահմանման համար: Սպասվում է, որ սույն ստանդարտի սկավառակները հիմնական կօգտագործվեն բիզնեսի կողմից, միևնույն ժամանակ նշվում է, որ հետագայում սկավառակները կարող են օգտագործվել Ultra HD (4K) ֆորմատի ֆիլմեր համար: Archival Disc ստանդարտի առաջին սկավառակները կհայտնվեն հաջորդ տարվա ամռանը: