Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Nokia-սարքավորում, որը պարելու ժամանակ լիցքավորում է հեռախոսը
10/03/2014 23:41

Nokia-սարքավորում, որը պարելու ժամանակ լիցքավորում է հեռախոսը

Nokia ընկերությունը մի սարքավորում է ներկայացնել, որը հնարավորություն է տալիս լիցքավորել սմարթֆոնը պարի միջոցով: Այդուհանդերձ, մարտկոցի լիցքավորումը 25%-ի հասցնելու համար անհրաժեշտ կլինի կես օր պարել:

Nokia-ն տեսանյութ է տեղադրել YouTube-ում, որտեղ հերոսուհին իր դաստակներին և կոշիկներին է ամրացրել բարակ, թիթեղանման լիցքավորող այդ սարքավորումը, որը մշակվել է Nokia-ի լաբորատորիայում, և, մետրոյում պարելով, լիցքավորում է իր սմարթֆոնը: Վերջինիս լիցքավորման ցուցանիշը 25%-ի բարձրացնելու համար աղջիկը ստիպված եղավ օրվա ճիշտ կեսը պարելով անցկացնել:

Նշենք, որ հերոսուհու սմարթֆոնը Nokia 1520 է, որն առանձնանում է իր մարտկոցի մեծ հզորությամբ: Ավելի փոքր հզորությոամբ մարտկոցով սմարթֆոնի լիցքավորման համար բնականաբար ավելի քիչ ժամանակ կպահանջվեր:

«Պարային լիցքավորումն» ընդամենը նմուշ է, որը ստեղծվել է Nokia ընկերության փորձարկումների բաժնում: Սարքավորման արտադրության մասին մանրամասներ դեռևս չեն հրապարակվում: