Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple iWatch-ը նաև կհետևի Ձեր առողջությանը
09/03/2014 16:11

Apple iWatch-ը նաև կհետևի Ձեր առողջությանը

iWatch-ն Apple սարքավորումներից ամենասպասվածն ու միևնույն ժամանակ ամենաառեղծվածայինն է: Համացանցում առկա տեղեկատվության անընդհատ աճող ծավալները մեզ հայտնում են այն մասին, որ iWatch-ը պարզապես «խելացի» ժամացույց չէ, այն գադջեթ է, որն ունակ է հետևելու տիրոջ ակտիվությանն ու առողջական վիճակին: Այսօր արդեն հայտնի է դարձել նաև սարքավորման որոշ ֆիզիկական առանձնահատկությունների մասին:

Ինչպես հաղորդել է China Times պարբերականը, iWatch ժամացույցների դիսփլեյի մատակարարը լինելու է TPK թայվանական արտադրող ընկերությունը: Դիսփլեյը լինելու է ճկուն` պատրաստված AMOLED տեխնոլոգիայով: Սարքավորման մասսայական թողարկումը նախատեսվում է սույն թվականի երկրորդ կեսին:

Նաև նշվել է, որ AMOLED դիսփլեյը պատված է լինելու ապակե պաշտպանիչ շերտով և իր մեջ պարունակելու է արծաթե նանոթելեր`մշակված TPK և ճապոնական Nissha Printing ընկերությունների կողմից:
Սպասվում է, որ սարքը ունակ է լինելու կանխատեսել սրտի կաթվածը` հետևելով օրգանիզմում արյան հոսքին: Չի բացառվում, որ «խելացի» ժամացույցները կկարողանան չափել ֆիզիոլոգիական նաև այլ ցուցանիշներ, օրինակ` մարմնի ջերմաստիճանը, քնի որակը, ջրի քանակն օրգանիզմում և այլն:

Վերջին տվյալներով, iWatch-ի շնորհանդեսը նախատեսվում է 2014 թվականի աշնանը: