Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ear Switch. Google Glass ականջների համար
05/03/2014 01:36

Ear Switch. Google Glass ականջների համար

Հիրոսիմայի Համալսարանի ուսանող Կազուխիրո Տանիգուչին մի սարքավորում է ստեղծել, որը կարող է պոտենցիալ մրցակից դառնալ Google Glass-ի համար:

Ներկայացվել է Ear Switch-ի աշխատանքային նմուշը, որը կարողանում է ֆիքսել ականջային խողովասկների թույլ շարժումները, որոնք կարող են առաջանալ, օրինակ, բերանի բացել-փակելու արդյունքում: Այս շարժումները համապատասխան ազդակներ են ուղարկում Ear Switch-ին: Ենթադրվում է, որ սարքավորման համար կարելի է հատուկ հավելվածներ մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի օգտատիրոջ գտնվելու մասին կամ տրանսպորտի երթևեկության մասին տեղեկատվություն ստանալ:

«Խելացի» ականջականլներն իրենց մեջ ներառում են բարոմետր, կողմնացույց, մարտկոց և GPS: Ընդ որում, սարքավորումը բավական փոքր է չափսերով և այն գրեթե աննկատելի է դառնում մազերի ետևում, ինչը չի կարելի ասել Google Glass-ի մասին:

Տանիգուչիի կանխատեսումներով ապագայում սարքավորումը կարող է նաև ծառայել որպես առողջությանը հետևելու միջոց, օրինակ նշել չափից շատ փռշտալու հանգամանքը: Սպասվում է, որ Ear Switch-ը վաճառքի կներկայացվի 2015 թվականին: