Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Creoir ընկերությունը ներկայացնում է Ibis «խելացի» ոճային ժամացույցը
27/02/2014 20:09

Creoir ընկերությունը ներկայացնում է Ibis «խելացի» ոճային ժամացույցը

Այն «խելացի» ժամացույցները, որոնք արդեն հասանելի են խանութներում կամ պետք է թողարկվեն մոտակա ժամանակահատվածում, որպես կանոն, նման են տեխնոլոգիական խաղալիքների, որոնք կարողանում են լուծել իրենց առջև դրված բոլոր խնդիրները, սակայն արտաքինից այնքան էլ գրավիչ չեն, որպեսզի դուր գան գեղեցիկ աքսեսուարների սիրահարներին: Ուշադրությունը սևեռելով հենց այդ հանգամանքին` Creoir ընկերությունը, որը զբաղվում է այնպիսի ընկերությունների արտադրանքի դիզայնով, ինչպիսիք են Nokia-ն և Jolla-ն, ձեռքի «խելացի» ժամացույցի մի նմուշ է ներկայացրել, որն առաջին հերթին արտաքինից է գրավիչ:

Ժամացույցը կրում է Ibis անվանումը և նմանատիպ սարքավորումներից առանձնանում է թվատախտակի առկայությամբ, որի տակ տեղակայված է «խելացի» ֆունկցիաների համար պատասխանատու դիսփլեյը: Դեռ վաղ է գադջեթի տեխնիկական առանձնահատկությունների մասին խոսելու համար, քանի որ դեռևս ներկայացվել է ընդամենը մեկ նմուշ, այնուամենայնիվ, արդեն հայտնի է, որ այն աշխատելու է Android օպերացիոն համակարգի համեմատաբար ավելի պարզ տարբերակով և ունենալու է տեղեկատվության փոխանակման մի շարք հնարավորություններ` WiFi, Bluetooth 4.0 և USB:

AMP