Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ZTE Grand Memo II. LTE կապի հնարավորությամբ ֆաբլետ
26/02/2014 19:21

ZTE Grand Memo II. LTE կապի հնարավորությամբ ֆաբլետ

Բարսելոնայում տեղի ունեցած MWC ցուցահանդեսի ժամանակ ZTE ընկերությունը ներկայացրել է Grand Memo II սմարթֆոնը: Սարքավորումը դասվում է ֆաբլետների շարքին և ունի LTE կապի հնարավորություն: Այն ունի 1280×720 կետային թույլատրությամբ 6 դույմանի դիսփլեյ, իսկ աշխատանքի հիմքում ընկած է Qualcomm Snapdragon 400 պրոցեսորը`2 Գբ օպերացիոն հիշողությամբ:

Սարքավորման առանձնահատկություններից կարելի է նշել նաև f/2.2 օբյեկտիվով 13 Մպ հիմնական և 5 Մպ դիմայնին տեսախցիկները: Grand Memo II-ն աշխատում է Android 4.4 KitKat և լրացուցիչ ZTE MiFavor 2.3 օպերացիոն համակարգերով: Նշենք, որ ֆաբլետի կորպուսի հաստությունը կազմում է 7.2 մմ: Ապրիլ ամսին այն վաճառքի կներկայացվի Չինաստանում, այնուհետև հասանելի կլինի նաև այլ երկրներում: