Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսին կթողարկվի Android 4.5 օպերացիոն համակարգով Google Nexus 8 պլանշետը
24/02/2014 22:03

Հուլիսին կթողարկվի Android 4.5 օպերացիոն համակարգով Google Nexus 8 պլանշետը

Այն հանգամանքը, որ ոչ այնքան մեծ թվով սարքավորումներ են աշխատում Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, Google-ին ետ չի կանգնեցնում Android օպերացիոն համակարգի նոր տարբերակի մշակումից: Ըստ ձևավորված ավանդույթի, Android-ի թողարկվող բոլոր նոր տարբերակների շնորհանդեսը տեղի է ունենալու Google I/O կոնֆերանսի ժամանակ, որն այս անգամ տեղի կունենա հուլիսի 25-ին և 26-ին:

Ըստ AndroidGeeks-ի սպասվում է, որ Android 4.5 օպերացիոն համակարգի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսին, առանձին միջոցառման ժամանակ, որի ընթացքում Android-ի թարմացված տարբերակին զուգահեռ կներկայացվի նաև Nexus 8 պլանշետը: Հիշեցնենք, որ այս տարի Google-ը հրաժարվել է 7 դույմանի պլանշետների արտադրությունից և պատրաստվում է թողարկել միայն 8 դույմանի մոդելներ: Ընդ որում, Nexus 8 պլանշետի աշխատանքի հիմքում, ամենայն հավանականությամբ, ընկած է լինելու Android 4.5 թարմացված օպերացիոն համակարգը, ինչը միանգամայն հատուկ է Google ընկերության սովորույթներին: