Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
LG-ն «խելացի» ժամացույցի և Slap-թևնոցի հիբրիդի արտոնագիր է ձեռք բերել
19/02/2014 20:46

LG-ն «խելացի» ժամացույցի և Slap-թևնոցի հիբրիդի արտոնագիր է ձեռք բերել

Շատերն են հիշում նախկինում բոլորի կողմից սիրելի Slap-թևնոցները, որոնք, թեթև հարվածով փաթաթվում էին ձեռքի դաստակին: LG ընկերությունը ցանկություն է հայտնել իր արտադրության մեջ օգտագործել թևնոցի այդ յուրահատկությունը և արտոնագիր ձեռք բերելու նպատակով դիմում է ներկայացրել, որի մեջ նկարագրել է, թե ինչպիսին է լինելու LG SmartWatch-ը:

Սովորաբար, «խելացի»  ժամացույցներն իրենց արտաքին տեսքով էապես չեն տարբերվում մեխանիկական ժամացույցներից: Նրանց միակ առանձնահատկությունը սենսորային էկրանն է: LG ընկերության «խելացի» ժամացույցներն ավելի նման են լինելու թևնոցի, որը մի հարվածով փաթաթվում է ձեռքի դաստակի շուրջ: Ժամացուցի միջոցով հնարավոր է լինելու նաև ծանուցումներ ստանալ: Միանշանակ պնդել, որ ընկերությունն իր սարքավորումներն արտադրելու է հենց այս կոնցեպտով, հնարավոր չէ, իսկ այն հանգամանքը, որ LG ընկերությունն աշխատանքներ է տանում իր սեփական «խելացի»  ժամացույցների արտադրության ուղղությամբ, անհերքելի փաստ է: