Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
LG G3-ի թողարկումը կարող է սպառնալիք հանդիսանալ Samsung Galaxy S5-ի համար
18/02/2014 19:43

LG G3-ի թողարկումը կարող է սպառնալիք հանդիսանալ Samsung Galaxy S5-ի համար

Գալիք գարունը խոստանում է թեժ լինել սմարթֆոնների թողարկման ոլորտում, մասնավորապես` թեժ մրցակցություն է սպասվում Samsung և LG ընկերությունների միջև: Նույնիսկ այն հանգամանքը, որ Samsung Galaxy S5-ը ներկայացվելու է այս ամսվա կեսին, MWC 2014-ի շրջանակներում Unpacked միջոցառման ժամանակ, սարքավորման համար հանգիստ և երկարատև կյանք երաշխավորել չի կարող, նույնիսկ այն դեպքում, երբ սմարթֆոնի մրցակից LG G3-ի թողարկումը նախատեսվում է մայիս ամսվա կեսերին:

Բանը նրանում է, որ Samsung Galaxy S5-ը չի ստանալու ոչ 1440 x 2560 պիքսել թույլատրությամբ էկրան, ոչ էլ Iris ընտրությունը, որը աչքի սկանավորման միջոցով իրականացնում է կենսաչափական իդենտիֆիկացիա: Այս ամենի բացակայությունը սարքավորումը պակաս գրավիչ է դարձնում նորագույն գադջեթների սիրահարների աչքերում: Միևնույն ժամանակ ենթադրվում է, որ LG G3-ն ունելաու է Quad HD ֆորմատի թույլատրությամբ 5,5 դույմ անկյունագծով սենսորային դիսփլեյ, ֆիրմային Odin պրոցեսոր և 16 Մպ տեսախցիկ: Այսպիսով, ZDNet Korea-ի լրագրողների կարծիքով, LG G3-ն ունի բոլոր հնարավորությունները կրճատելու Samsung Galaxy S5-ի վաճառքի ծավալները: