Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, բջջային սարքավորումներ ճառագայթումը վնասակար չէ
14/02/2014 13:44

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, բջջային սարքավորումներ ճառագայթումը վնասակար չէ

Մինչ օրս էլ հանդիպում են մարդիկ, ովքեր զգուշանալով բջջային սարքավորումների ճառագայթումներից`փորձում են իրենց հեռախոսները հնարավորինս հեռու պահել գլխից և մարմնի այլ կարևոր օրգաններից: Ոմանք նույնիս պնդում են, որ բջջային հեռախոսի կամ WiFi-ի երկարատև ազդեցությունը ուժեղ գլխացավի պատճառ է դառնում: Այժ նրանք կարող են հանգիստ լինել: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության կողմից կազմակերպված 11 տարի տևողությամբ հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ բջջային սարքավորումները բացասաբար չեն ազդում մարդկանց առողջության վրա:

Գիտնականները հետազոտությունը սկսել են 2001 թվականին և ավարտին հասցրել 2012 թվականին: Այդ ընթացքում բազմաթիվ գիտական ամսագրերում 60-ից ավելի հոդվածներ են տպագրվել, իսկ նախագծի իրագործման համար 13,6 միլիոն ֆունտ ստերլինգ է նախատեսվել: Այս ոլորտում աշխատող գիտնականներից և ոչ մեկը բջջային սարքավորումնների ճառագայթումից առաջացող վտանգ չի հայտնաբերել:

«Երբ MHTR ծրագիրը դեռ նոր էինք սկսել, մարդկանց առողջության վրա բջջային սարքավորումների բացասաբար ազդեցության ռիսկերի հետ կապված գիտական անորոշություն էր տիրում, սակայն անցկացրած բազմաթիվ փորձարկումներից և հետազոտության ավարտից հետո միանշանակ կարող ենք ասել, որ բջջային սարքավորումներն իրենցից վտանգ չեն ներկայացնում»,- ասել է պրոֆեսոր Դեյվիդ Կոգգոնը:

Փորձագետների կողմից անցկացրած այս հետազոտության շնորհիվ մենք ավելի վստահ կարող ենք լինել ժամանակակից կոմունիկացիոն համակարգի անվտանգության հարցում: Այս ամենը հաստատելու համար մշակվել է Cosmos անունով ևս մի երկարաժամկետ ծրագիր, որի միջոցով փորձագետները կարողանում են հետևել բջջային կապի բաժանորդներին: