Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտնի են դարձել Samsung Galaxy S5-ի մասին նոր մանրամասներ
13/02/2014 13:00

Հայտնի են դարձել Samsung Galaxy S5-ի մասին նոր մանրամասներ

Սպասվում է, որ Samsung Galaxy S5-ի պաշտոնական թողարկումը տեղի է ունենալու փետրվարի 24-ին և այս բրենդի երկրպագուները չեն դադարում գուշակություններ անելուց, թե ինչ առանձնահատկություններ է ունենալու այս նոր սարքավորումը: Փորձագետների մեծամասնությունը հակված է այն մտքին, որ սմարթֆոնն ունենալու է 3Գբ հիմնական հիշողությու, 2560×1440 թույլատրությամբ 5,25 դույմանի QHD Super AMOLED դիսփլեյ և 2,5ԳՀց հաճախականությամբ Snapdragon 805 նորագույն պրոցեսոր:

Տեխնիկական այլ առանձնահատկությունների հարցում փորձագետների կարծիքները չեն համընկնում, բայց այսօր համացանցում հայտնվել է մի նկար, որտեղ պատկերված է Samsung Galaxy S5-ի փաթեթավորումը, որի մեջ հեռախոսները պետք է տեղափոխվեն խանութներ: Նկարի ճշմարտացիության մասին դատելը մի փոքր դժվար է, սակայն այն մեզ նոր մանրամասներ է ղորդում մասնավորապես սմարթֆոնի տեսախցիկի մասին: Նախկինում ենթադրվում էր, որ Samsung Galaxy S5-ն ունենալու է 16Մպ Samsung ISOCELL տեսախցիկ, սակայն փաթեթավորման վրայի գրառումը վկայում է այն մասին, որ սարքավորման վրա տեղադրված են լինելու սենսորային 20Մպ հիմնական և 2Մպ դիմային տեսախցիկներ: Հայտնի է դարձել նաև այն, որ սմարթֆոնն աշխատելու է Android 4.4 Kit Kat օպերացիոն համակարգով: