Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ճանաչել մարդուն հոտի միջոցով
12/02/2014 13:30

Ճանաչել մարդուն հոտի միջոցով

Մադրիդի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները Ilía Sistemas ընկերության մասնագետների հետ համատեղ աշխատում են կենսաչափական իդենտիֆիկացիայի նոր տեխնոլոգիայի մշակման վրա, որի միջոցով մարդկանց հնարավոր կլինի ճանաչել մարմնի հոտի միջոցով: Փորձագետները նշել են, որ ցանկացած մարդ ունի միայն իրեն բնորոշ հոտ, որը ժամանակի ընթացքում գրեթե չի ենթարկվում փոփոխության: Դա 85% հնարավորություն է տալիս ամբոխի մեջից ճանաչելու մարդուն:

Նոր տեխնոլոգիան, որի վրա գիտնականներն այժմ աշխատում են, մի քանի անգամ կմեծացնի կենսաչափական իդենտիֆիկացիայի հնարավորությունները: Այսպիսով, մարդկանց հնարավոր կլինի ճանաչել առանց ավելորդ գործընթացների, ինչպիսին է, օրինակ, մատնահետքերի սկանավորումը:

Սակայն այստեղ մի հարց է առաջանում` արդյոք օծանելիքի բույրն ազդում է իդենտիֆիկացիայի ճշգրտության վրա: Այս հարցին մասնագետները պատասխան դեռևս չեն տվել:

Հարկ է նշել, որ մարդուն հոտի միջոցով ճանաչելու այս գաղափարը նոր չէ: Տարիներ շարունակ ոստիկանությունը շների միջոցով է հայտնաբերել և ձերբակալել հանցագործներին: Շներն իրենց հոտառության միջոցով`անկախ կլիմայական և աշխարհագրական պայմաններից, կարողանում են նույնիսկ տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա գտնել մարդկանց`ընդամենը հոտոտելով նրանց պատկանող որևէ իր:

Այնուամենայնիվ, մինչև բոլորովին վերջերս չկար մշակված մի տեխնոլոգիա, որի միջոցով մարդիկ շներին հատուկ ճշտգրտությամբ կկարողանային  տարբերել մարդկանց հոտերը: Այդ հարցում օգնության հասան Ilía Sistemas ընկերության մասնագետները:

Փորձարկումների արդյունքում պարզ է դարձել, որ 100 դեպքերից  85-ի ժամանակ հնարավոր է ճանաչել մարդուն իր մարմնի հոտով: Ընդ որում, կարևոր չէ, որ մարդու քրտինքի հոտը կարող է փոխվել ինչ-որ հիվանդության, սննդակարգի փոփոխության կամ որևէ այլ պատճառով: