Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
The Smarty Ring
12/02/2014 13:22

The Smarty Ring

Տեխնիկական պրոգրեսն անտարբեր չանցավ նաև ամուսնական մատանիների կողքով: Հնդկաստանի Chennai քաղաքում այժմ մշակվում է ամուսնական մատանու միանգամայն նոր տեսակ, որը, բացի գեղեցիկ լինելուց, խոստանում է նաև օգտակար լինել առօրյա կյանքում:

Բացի նրանից, որ The Smarty Ring-ն ունենալու է բոլոր այն ֆունկցիաները, որոնք ունեն նաև ''խելացի'' ժամացույցները, այն նաև հնարավոր կլինի միացնել սմարթֆոնին, ինչը հնարավորություն կտա մատանու դիսփլեյի վրա դուրս բերել հիմնական տեղեկատվությունը`ժամը, բաց թողնված զանգերի քանակը և sms հաղորդագրությունները: The Smarty Ring-ի միջոցով հնարավոր կլինի նաև կառավարել սմարթֆոնի երգերի ցանկն ու ակտիվացնել տեսախցիկը:

Ինչպես ցանկացած այլ գադջեթ, այս մատանին էլ անհրաժեշտ կլինի ամեն օր հանել մատից և միացնել լիցքավորող սարքավորմանը: The Smarty Ring-ի մշակմամբ զբաղվող նորարարները խոստացել են ստեղծել լիցքավորման սարքավորում, որի միջոցով հնարավոր կլինի լիցքավորել մի քանի մատանիներ և սմարթֆոնը միաժամանակ:

Նորարարներին արդեն հաջողվել է հավաքել անհրաժեշտ գումարը և շատ հավանական է, որ սույն թվականի ապրիլ ամսին ''խելացի'' մատանին արդեն վաճառքում կլինի: