Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
2014 թվականին սմարթֆոնների արտադրությունը կգերազանցի 1,2 միլիարդը
12/02/2014 13:09

2014 թվականին սմարթֆոնների արտադրությունը կգերազանցի 1,2 միլիարդը

DigiTimes ընկերության գնահատականի համաձայն սույն տարվա վերջին արտադրվող սմարթֆոնների քանակը կգերազանցի 1,2 միլիարդը, ընդ որում արտադրության աճը կդանդաղի 30%-ով: Պահանջարկի աճ առավելապես կնկատվի զարգացող երկրներում, ինչպիսիք են`Ռուսաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ:

Փորձագետների կանխատեսումներով, արտադրող խոշորագույն ընկերությունների տասնյակի մեջ կմտնեն Samsung Electronics, Apple, LG Electronics, Sony Mobile Communications, Lenovo, Huawei, Microsoft, ZTE, Coolpad և TCL ընկերությունները: Lenovo, Huawei և Coolpad ընկերությունները կշարունակեն  պայքարն իրենց ամուր դիրքերի համար ինչպես հարազատ Չինաստանում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս:

Microsoft-ի օպերացիոն համակարգի տարածումը սահմանափակումներ կունենա: Android և iOS համակարգերը կշարունակեն պահպանել շուկայում առաջատարների կարգավիճակը: Չի բացառվում նաև այն, որ Samsung-ը սկսի սեփական Tizen օպերացիոն համակարգով սմարթֆոնների արտադրությունը: