Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
10 ամենափխրուն գադջեթների վարկանիշները
11/02/2014 10:18

10 ամենափխրուն գադջեթների վարկանիշները

SquareTrade Europe ապահովագրական ընկերությունն ամենափխրուն գադջեթների վարկանիշային սանդղակ է կազմել, գնորդներին`այս կամ այն սարքավորման ձեռքբերման հետ կապված ռիսկերի մասին տեղեկացնելու նպատակով: Սարքավորումները համեմատելիս օգտագործվել են իրական կյանքին մոտ իրավիճակներ, այդ իսկ պատճառով բացի բետոնե հատակի վրա անկումից և ջրի մեջ սուզվելուց, հաշվի են առնվել նաև սարքավորումների օգտագործման հարմարավետությունը, ձեռքից ընկնելու հավանականությունը, քաշը և մի շարք այլ առանձնահատկություններ: Զարմանալի չէ, որ իր փխրունությամբ առաջին հորիզոնականը զբաղեցրել է iPad Mini-ն` հավաքելով 7,5 միավոր, իսկ առաջատար տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1.iPad Mini – 7.5
2. Samsung Galaxy S4 – 7
3. iPad Air – 6.5
4. Samsung Galaxy S3 – 6.5
5. iPhone 5C – 6
6. Nexus 7.1 – 6
7. Samsung Galaxy Tab 3 – 5.5
8. iPhone 5S – 5.5
9. Nexus 7.2 – 5
10. Moto X – 4.5