Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արտոնագրային միություն Google-ի և Samsung-ի միջև
06/02/2014 12:32

Արտոնագրային միություն Google-ի և Samsung-ի միջև

2012-2013 թվականներին արտոնագրային պատերազմները մի նոր ընթացք ստացան, ինչի արդյունքում աշխարհի խոշորագույն արտադրողների մեծամասնությունը ներգրավվեց նմանատիպ քաշքշուկների մեջ` աստղաբաշխական գումարներ վատնելով դատական գործընթացների ժամանակ: 2014 թվականանին ստեղծված իրավիճակը համեմատաբար հանդարտվեց: Այժմ իրավիճակը այսպիսին է. Android արտադրողների մեծամասնությունը այս կամ այն արտոնագրերի համար Microsoft-ին պարտավոր է վճարումներ կատարել:  Ցուցակն ընդգրկում է մոտ 20 ընկերություն, որոնցից արտադրվող յուրաքանչյուր հեռախոսի համար առնվազն 1 ԱՄՆ դոլար է գանձվում:

Android-ն անվճար տարածող Google-ի համար ստեղծված իրավիճակը վտանգ է ներկայացնում, քանի որ հարթակը պաշտպանված չէ մրցակիցների արտոնագրային  հարձակումներից: Անգամ Motorola-ի և իր արտոնագրային պորտֆելի ձեռքբերումը չփրկեց իրավիճակը, ընդհակառակը`այն ավելի սրեց իրավիճակը, քանի որ հարձակումները հիմնականում ուղղված են լինում ոչ թե Google-ի, այլ առանձին արտադրողների դեմ: Google-ն ի վիճակի չէ պաշտպանելու նրանցից յուրաքանչյուրին, բացի այդ Motorola-ն ինքն էլ սահմանափակված է իր հնարավորություններում:

Google-ի և Samsung-ի միջև արտոնագրային միությունը կնքվել է 10 տարի ժամկետով, որտեղ ներառվել են ինչպես արդեն գոյություն ունեցող արտոնագրերը, այնպես էլ նրանք, որոնք ընկերությունները ձեռք կբերեն մոտակա 10 տարիների ընթացքում:

Այս գործարքը կարելի է ընկալել որպես միասնական դաշինք` ուղղված Microsoft-ի և Apple-ի դեմ: Այս ճանապարհով Samsung-ը մտադիր է հնարավորինս կրճատել իր վճարումները Microsoft-ին: Արդյունքում Samsung-ը կրճատեց Windows Phone հիմքով հեռախոսների արտադրանքը: Ընկերությունը նախատեսում է  մինչև 2017 թվականը նվազագույնին հասցնել Microsoft-ին կատատարվող վճարումներն ու հնարավորության դեպքում ստեղծել սեփական արտոնագրերը: Այդ հարցում Google-ը խոստացել է աջակցել Samsung-ին, քանի որ Android-ի ստեղծողի համար դա անհրաժեշտություն է դարձել:

Այս համագործակցությունը ոչ մի ազդեցություն չի ունենա այլ ընկերությունների հետ Google-ի հարաբերությունների վրա: Վերջինս հավատացնում է, որ ընկերություններից յուրաքանչյուրի համար էլ հավասար պայմաններն ապահովված են լինելու: Այնուամենայնիվ, Google-Samsung միությունը մի մեծ առավելություն ունի, քանի որ այն մասնավորապես ուղղվելու է Android-ի զարգացմանը: Այսուհետ Samsung-ը կսկսի զբաղվել Android-ի նոր և հիմնական ֆունկցիաների մշակմամբ: Սկզբում ընկերությունը կմշակի միանգամայն նոր ֆունկցիաներ, մեկ տարվա ընթացքում դրանք ստանդարտ գործածություն կստանան և հասանելի կլինեն բոլոր ցանկացողների համար`ունեցած լիցենզիաների համապատասխան: Այսպիսով Samsung-ին հնարավորություն կընձեռվի ազդեցություն ունենալ Android-ի ճակատագրի վրա:

Այս պարագայում երկու ընկերություններն էլ համոզված են իրենց կատարած ներդրումների ապահովության հարցում: Google-ի և Samsung-ի վստահությունը կաարելի է բացատրել նրանով, որ երկուսն էլ որոշում են կայացրել համատեղ ներթափանցել շուկա, ինչը մեծ թվով փոխզիջումների է հանգեցնում,  որոնցից ցանկացածը կարող է իր հերթին գլուխգործոց դառնալ: