Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Explay ընկերությունը թողարկել է նոր պլանշետֆոն
05/02/2014 10:36

Explay ընկերությունը թողարկել է նոր պլանշետֆոն

Explay ընկերությունը ներկայացրել է 6 դույմանոց, 540х960 թույլատրությամբ, IPS դիսփլեյով Explay A600 պլանշետֆոնը, որը երկու միկրոՍԻՄ-քարտ տեղադրելու հնարավորություն է տալիս: Պլանշետֆոնի աշխատանքի հիմքում ընկած է քառամիջուկ МТК 6582М պրոցեսորը`1,3 ԳՀց հաճախականությամբ: Որպես սարքավորման օպերացիոն համակարգ օգտագործվում է Android 4.2 Jelly Bean-ը:

Նոր Explay A600-ն ունի երկու` հիմնական 8Մպ և դիմային 2Մպ տեսախցիկներ, 1Գբ հիմնական և 4Գբ ներկառուցված հիշողություն, microUSB, GPS և Bluetooth 3.1: Պլանշետֆոնը կշռում է 187գրամ: Չափսերն են 170х86х10,9մմ: