Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iWatch-ը և iOS-ը կօգնեն ֆիտնեսի սիրահարներին
03/02/2014 17:53

iWatch-ը և iOS-ը կօգնեն ֆիտնեսի սիրահարներին

Հավանականությունը մեծ է, որ այդքան սպասված ''խելացի'' ժամացույցները գերազանցելու են բոլորի սպասելիքները և լինելու են ավելին քան iPhone-ի սովորական ''գործընկեր'': 9to5Mac կայքի տվյալներով ներկա պահին փորձագետներն աշխատում են Healthbook հավելվածի վրա, որը, հավանաբար, կմեկնարկի iOS 8-ին զուգահեռ և կդառնա այդ բջջային օպերացիոն համակարգի մի մասնիկը: Healthbook-ի հիմնական ֆունցիան լինելու է օգտատիրոջ առողջությանն առնչվող տեղեկատվության հավաքագրումը, ներառյալ ֆիտնեսով զբաղվելու վիճակագրությունը, իսկ այդ տեղեկատվությունը տրամադրվելու է նորաստեղծ հատուկ գադջեթի միջոցով:

Healthbook հավելվածը կզբաղվի արյան ճնշման մասին տեղեկատվության հավաքագրմամբ և համակարգմամբ, ինչպես նաև անդադար հսկողության տակ կպահի արյան մեջ գլյուկոզայի քանակը: Ավելին, ծրագիրը կհիշեցնի նաև ճիշտ ժամանակին ընդունել դեղահաբերը, և գրեթե կասկածներ չկան, որ նորաստեղծ գադջեթը, որի միջոցով տեղեկատվությունը փոխանցվելու է, լինելու է iWatch-ը: Այն փաստը, որ Apple-ում այժմ աշխատում են iWatch-ի հետ սերտ կապ ունեցող iOS 8 համակարգի վրա, հաստատվել է: Այս ամենից զատ ''խելացի'' ժամացույցները նաև հնարավորություն կունենան աշխատելու քարտեզագրական ծառայության հետ: