Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
iPhone-ը պայթել է 14-ամյա աղջկա գրպանում
03/02/2014 17:40

iPhone-ը պայթել է 14-ամյա աղջկա գրպանում

Բոլորովին վերջերս ԱՄՆ-ի Մեն նահանգի Կենեբանկ քաղաքի դպրոցներից մեկում մի տհաճ դեպք է տեղի ունեցել: Դասն սկսվելուց անմիջապես հետո 8-րդ դասարանցի աղջկա գրպանում բռնկվել է iPhone-ը: Apple սմարթֆոնը 14-ամյա աղջկա ջինսի ետևի գրպանում էր, երբ նա դասարանում զբաղեցնում էր իր տեղը: Նստելուց անմիջապես հետո պայթյունի ուժգին ձայն է լսվել և աղջիկն անտանելի այրոց է զգացել: Մտածելով, որ ինքն այրվում է` աղջիկը վրայից հանել է ջինսը`փորձելով հանգցնել բռնկված կրակը: Այդ պահին աղջկա գրպանից ընկել է ծխացող iPhone-ը, և ականատեսների խոսքերով՝ ծուխն այնքան շատ է եղել, որ նրանք ստիպված են եղել բացել բոլոր պատուհանները: Իրավիճակը մեղմացրել է ուսուցչուհու հասցրած առաջին բուժօգնությունը, այլապես կատարվածը շատ ավելի ծանր հետևանքներ կարող էր ունենալ: Բարեբախտաբար, աղջիկը լուրջ վնասվածքներ չի կրել և մի քանի օրից կրկին կկարողանա հաճախել դպրոց:

Apple-ի կողմից մեկնաբանություններ չեն արվել, և դեռևս դժվար է միանշանակ ասել, թե ինչն է դարձել պայթյունի պատճառ: Պատահարը ներկա պահին հետաքննում են հրշեջ ծառայության տեղական մարմինները:

Կա մի բան, որն, այնուամենայնիվ, ակնհայտ է: Միանշանակ չէր կարելի նստել սմարթֆոնի վրա, քանի որ դա կարող էր կորպուսի դեֆորմացիայի պատճառ դառնալ: Չի բացառվում նաև այն, որ հենց սմարթֆոնի վրա նստելուց գործադրված ճնշումն է պայթյունի պատճառ դարձել:

Ի դեպ, Apple-ի սարքավորման այս պայթյունը գրանցված առաջին դեպքը չէ: 2012 թվականին տեղի են ունեցել ևս երկու նմանատիպ դեպքեր:

Երբեմն էլեկտրական սարքավորումների հետ կապված խնդիրները կարող են ճակատագրական հետևանքներ թողնել, այդ իսկ պատճառով պետք է չափազանց զգույշ ու հետևողական լինել: