Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գիրք, որը սենսորների միջոցով փոխանցում է հերոսի ապրումները
01/02/2014 14:46

Գիրք, որը սենսորների միջոցով փոխանցում է հերոսի ապրումները

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի (MIT) ուսանողները ստեղծել են մի յուրօրինակ գիրք, որը հատուկ սենսորների միջոցով «ստիպում է» ընթերցողին զգալ այն ամենն, ինչ զգում է գրքի հերոսը: Պատկերացրեք մի գիրք, որը գիտի, թե որ էջի վրա է կանգ առել ընթերցողը և հատուկ մշակված ծրագրի միջոցով վիբրացիա է հաղորդում, որպեսզի ընթերցողը ֆիզիկապես զգա իրեն գրքի հերոսի դերում:

Գրքի գլխավոր հերոսի ֆիզիկական կամ էմոցիոնալ վիճակի անգամ աննշան փոփոխության դեպքում հատուկ ժիլետը, որն ընթերցողը կրում է, ազդանշաններ է հաղորդվում: Այսպես, օրինակ, կարելի է փոխել սրտի աշխատանքի ռիթմը, օդային բարձիկների միջոցով ստիպել պահել շունչը կամ էլ բարձրացնել մարմնի ջերմաստիճանը:

Հատուկ այս գրքի համար ստեղծված ժիլետն իր մեջ ներառում է մարմնի ջերմաստիճանը բարձրացնելու համար նախատեսված փոքրիկ սարքավորում, երկու օդային գրպանիկներ, որոնք, փքվելով մեծացնում կամ փոքրացնում են մարմնի վրա գործադրվող ճնշումը: Ժիլետի միջոցով կարելի է փոխանցել նաև վիբրացիաներ:

Գրքի շապիկին ամրացված են լուսարձակող փոքրիկ սարքավորումներ, որոնց միջոցով ապահովվում է գեղարվեստական ստեղծագործության մեջ տիրող մթնոլորտին համապատասխան լուսավորություն:

«Սենսորային գրականություն» նախագիծի շրջանակներում առաջին սենսորային գիրքը ստեղծելու համար ընտրեվել է Ջեյմս Տիպտրիի «The Girl Who Was Plugged In» ֆանտաստիկ ժանրի պատմվածքը: Իրենց ընտրությունն ուսանողները բացատրել են գրքում նկարագրված էմոցիոնալ ապրումների բազմազանությամբ:

Գրողները սովորաբար բառերի միջոցով են էմոցիաները փորձում հաղորդել ընթերցողին: Սենսորների օգտագործումը թույլ կտա ընդլայնել գրական ստեղծագործության և ընթերցողի միջև հաղորդակցությունը` միևնույն ժամանակ չսահմանափակելով վերջինիս երևակայությունը:

Մասնագետների կարծիքով, սենսորային գրականությունը միանգամայն նոր ոլորտ է, որը կարող է հեղափոխել և' հեղինակների, և' ընթերցուղների հոգեկան աշխարհը:

AMP