Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Նոբելյան մրցանակակիրն առաջարկել է Google Glass-ի օգտագործման նոր տարբերակ
28/01/2014 21:36

Նոբելյան մրցանակակիրն առաջարկել է Google Glass-ի օգտագործման նոր տարբերակ

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Շիլլերը Google Glass-ի օգտագործման նոր մեթոդ է առաջարկել:

Գիտնականը փորձարկել է Glass-ը Դավոսում տեղի ունեցած Համաշխարհային Տնտեսական Ֆորումի ժամանակ և արդյունքը գնահատելով «բավարար»՝ առաջարկել, որ Glass-ն ունենա մարդկանց դեմքերը ճանաչելու «ունակություն»:

Շիլլերն առաջինը չէ, ով առաջ է քաշել նման միտք: Նախկինում Glass-ը փորձել է կիրառել նման հավելված, սակայն Google-ը կասեցրել է դրա կիրառումը` մեկնաբանելով այն որպես անձնական կյանքի ներխուժում:

Դեռ մի քանի տարի առաջ Google-ը նշել էր, որ չի ցանկանում իր արտադրանքի մեջ ավելացնել դեմքերը ճանաչելու հնարավարություն ընձեռող հավելված, քանի դեռ չունի անձնական տվյալների պաշտպանության կատարյալ համակարգ:

Նմանատիպ ֆունկցիան շատ օգտակար կլիներ խոշոր բիզնես-իրադարձությունների ժամանակ կիրառելու համար: Google Glass-ը ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն կտար`ավելի արագ և արդյունավետ դարձնելով համագործակցությունը:

Սակայն, հարկ է նշել, որ ամենօրյա կյանքում նման ֆունկցիայի գործարկումը այնքան էլ «արդարացված չէ»: Հաշվի առնելով այս ամենը` Google-ը դեռևս չի թույլատրում կիրառել այս հավելվածը:

Հուսանք, որ մոտ ժամանակներս կմշակվի մի ծրագիր, որի միջոցով հնարավոր կլինի օրենքի սահմաններում օգտվել այս ծառայությունից: