Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Wall Street Journal-ը մանրամասներ է պատմել ապագա «հսկա» iPhone-ների մասին
25/01/2014 14:24

Wall Street Journal-ը մանրամասներ է պատմել ապագա «հսկա» iPhone-ների մասին

Apple ընկերությունը պատրաստվում է թողարկել iPhone-ի երկու նոր մոդել: Այս անգամ Apple-ը չի հետևելու իր նախկին սովորություններին: Հեռախոսներից մեկն ունենալու է 4,5 դույմանոց անկյունագիծ, իսկ մյուսը՝ 5: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը:

Վերլուծաբանները նշում են, որ ավելի մեծ «դիսփլեյով» սարքավորում արտադրելու ցանկությունն առաջացել է շուկայում առկա մրցակցության, ինչպես նաև, այսպես կոչված, «ֆաբլեթների» արագ տարածման պատճառով:

Համեմատության համար նշենք, որ iPhone-ի գլխավոր մրցակիցներն են 5 դույմանոց էկրանով Samsung Galaxy S4-ը և Galaxy Note 3 «ֆաբլեթ»-ը` 5,7 դույմանոց էկրանով:

Wall Street Journal-ի փոխանցմամբ` Apple-ը հրաժարվելու է պլաստիկ կորպուսից, որը օգտագործվել էր iPhone 5S-ի արտադրության ժամանակ. նոր մոդելներն ունենալու են բացառապես մետաղական կորպուսներ:

Ոչ պաշտոնական աղբուները հայտնում են, որ 5 դույմանոց էկրանով iPhone-ը դեռևս գտնվում է մշակման փուլում, մինչդեռ մյուս մոդելն արդեն պատրաստ է և շատ մոտ ապագայում կիրականացվի դրա արտադրությունը:

Նախատեսվում է, որ երկու մոդելներն էլ կթողարկվեն այս տարվա երկրորդ կեսին, սակայն այն մասին, թե սարքավորումները երբ կհայտնվեն շուկայում, Apple-ը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:

Նշենք, որ Apple ընկերությունն ընդամենը մեկ անգամ է մեծացրել իր արտադրած սմարթֆոնների անկյունագիծը: Խոսքը iPhone 5-ի մասին է, որի էկրանի անկյունագիծը 0,5 դույմով մեծ է Iphone 4S-ինից: