Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ո՞րն է պատճառը, որ Google-ից ավելի ու ավելի քիչ են օգտվում
23/01/2014 19:33

Ո՞րն է պատճառը, որ Google-ից ավելի ու ավելի քիչ են օգտվում

Երբ մեզ որևէ տեղեկատվություն է անհրաժեշտ լինում, առաջին հերթին փնտրում ենք այն Google-ի միջոցով: Բայց արդյո՞ք մեր օրերում այն տեղեկատվության ամենալավ աղբյուրն է:

Ամերիկացի գործարար Մարկ Կյուբանն իր բլոգում այս թեմայի վերաբերյալ մի հետաքրքիր գրառում է արել.

«Վերջերս նկատել եմ, որ համացանցում որևէ բան փնտրելիս ավելի ու հավելի հազվադեպ եմ օգտվում Google-ից: Եվ դա ունի իր բացատրությունը: Պատճառն այն է, որ Google-ում ինֆորմացիան բավականին ուշ է հայտնվում կամ առհասարակ չի էլ հայտնվում: Նախկինում, մինչ Twitter-ի և մի քանի հավելվածների ստեղծումը, մենք կարող եինք համոզված լինել, որ եթե ինֆորմացիան նշանակալից էր անգամ բնակչության մի փոքր սեգմենտի համար, ապա անկասկած կգտնվեր մեկը, ով կտեղադրեր այն կայքերից մեկում և Google-ն անհապաղ կինդեքսավորեր այդ տեղեկատվությունը՝ շատ կարճ ժամանակահատվածում այն հասանելի դարձնելով ողջ մարդկությանը:

Ամեն-ինչ փոխվեց, երբ հայտնվեցին պիտակները (hash tags): Սկսած այն պահից, երբ մարդիկ սկսեցին օգտագործել պիտակներ, Google-ը չի կարողանում ինդեքսավորել Facebook-ում, Twitter-ում, Pinterest-ում և այլ սոցիալական կայքերում պարունակվող տեղեկատվությունը: Կհիշե՞ք արդյոք, թե երբ եք վերջին անգամ ընթացիկ նորություններ տեղադրելով որևէ կայք թարմացրել: Հիմնականում դա անում ենք սոցիալական կայքերում, իսկ եթե Google-ը չի ինդեքսավորում այդ տեղեկատվությունը, արդյո՞ք դա չի խոսում այն մասին, որ նրանք կորցնում են մարդկանց համար հետաքրքիր ու նշանակալից մեծ ծավալով տեղեկատվություն:

Երբ ցանկություն եմ ունենում տեղեկություն ստանալ, օրինակ, NBA-ի խաղերի մասին, առաջին հերթին կփնտրեմ Twitter-ում: Եթե ինձ հետաքրքրում է, թե ինչ արտասովոր իրադարձություն է տեղի ունեցել հավաքույթներից մեկի ժամանակ, կփնտրեմ Instagram-ում: Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Հենց այսպես էլ Google-ը հետզհետե զիջում է իր դիրքերը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ ես այլևս չեմ օգտվում Google-ից: Եթե ինձ որևէ ընկերության կամ դրա արտադրանքի մասին տեղեկատվություն անհրաժեշտ լինի, ես անկասկած կդիմեմ Google-ի օգնությանը: Այն շարունակում է մնալ մեր կյանքի շատ կարևոր մի մասնիկ և մոտակա տարիների ընթացքում միևնույնն է կշարունակի մնալ առաջատար: Պետք է պարզապես ճիշտ կողմնորոշվել, թե որ դեպքում ավելի արդյունավետ կլինի օգտվել Google-ից և որ դեպքերում՝ մյուս կայքերից»: