Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Paramount Pictures-ը կինոթատրոններում տարածելու է միայն թվային ֆիլմեր
21/01/2014 18:45

Paramount Pictures-ը կինոթատրոններում տարածելու է միայն թվային ֆիլմեր

Գրեթե մեկ դար շարունակ Հոլիվուդում ֆիլմեր նկարելու, այնուհետև դրանք կինոթատրոններում ցուցադրելու համար օգտագործվում էր 35 մմ հաստությամբ ժապավեն: Սակայն թվային տեխնոլոգիաների զարգացումն այս ոլորտի կողքով էլ անտարբեր չանցավ:

Paramount Pictures-ն առաջին խոշոր կինոստուդիան է, որը որոշում է կայացրել ԱՄՆ-ի տարածքում իր գլխավոր ֆիլմերի հետագա թողարկումն իրականացնել առանց ժապավենի օգտագործման: Anchorman 2: The Legend ֆիլմը վերջինն է, որի թողարկման համար ժապավեն է օգտագործվել, իսկ առաջին`ամբողջությամբ թվայինացված ֆիլմը The Wolf of Wall Street ֆիլմն է լինելու:

Նախկինում թվային տեխնոլոգիաներ օգտագործվում էին միայն դոկումենտալ ֆիլմերի ցուցադրման համար: Los Angeles Times-ում նշվում է, որ ժապավենի միջոցով թողարկված ֆիլմերի կրկնօրինակների ձեռքբերումը մոտ 20 անգամ ավելի թանկ է, քան թվային ֆիլմերի կրկնօրինակներինը: Ֆիլմերի թվային տարբերակները նաև հնարավորություն են տալիս դրանք կինոթատրոններ ուղարկել համացանցի միջոցով, ինչը ևս թույլ է տալիս բավականին շատ գումար խնայել: Ներկա պահին թվային տարբերակով են թողարկվում միայն Paramount Pictures-ի ֆիլմերը, այն էլ միայն ԱՄՆ-ի տարածքում: Սակայն շատ հավանական է, որ այս ընկերության օրինակին կհետևեն նաև մնացած խոշոր կինոստուդիաները` Disney-ը, 20th Century Fox-ն ու Lions Gate-ը:

Ըստ Կինոթատրոնների Սեփականատերերի Ազգային Ասոցիացիայի տվյալների, Միացյալ Նահանգներում գործող կինոթատրոնների 40,025 էկրաններից 3,200-ը (8%) թվային ֆիլմերի ցուցադրման հնարավորություն չունեն: Ֆիլմերի տարածումն այլ երկրներ դեռևս կիրականացվի ժապավենի միջոցով, սակայն պետք չէ բացառել այն տարբերակը, որ շատ շուտով մյուս ընկերություններն էլ կհետևեն Paramount Pictures-ի օրինակին և կսկսեն ցուցադրել միայն թվայինացված ֆիլմեր:

AMP