Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google Glass-ի նոր հավելվածը կօգնի փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր
21/01/2014 18:34

Google Glass-ի նոր հավելվածը կօգնի փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր

Հրշեջ և ծրագրավորող Պատրիկ Ջեքսոնն աշխատում է Google Glass-ի նոր հավելվածի վրա, որը նախատեսված է հրշեջների համար և կարող է ամբողջությամբ փոխել նրանց աշխատանքի ոճը:

Հավելվածի նախնական տարբերակներն արդեն իսկ կարողանում են փոքրիկ առաջադրանքներ կատարել, օրինակ` հրահանգչի կողմից հաղորդագրություններ ստանալ: Բայց դրանք ընդամենը մանրուքներ են, համեմատած այն բանի հետ, թե ինչ վերջնական արդյունք է ակնկալում Ջեքսոնը: Նա կարծում է, որ հավելվածը մի օր տարբեր քարտեզներ կամ անգամ դեպքի վայրի հատակագիծը ստանալու հնարավորություն կտա: Այսօր այս ծառայությունները դեռևս հասանելի չեն, ինչն ամենևին չի նշանակում, որ դրանք հեռու են իրականությունից:

«Կարծում եմ, որ 6 ամսվա ընթացքում ավարտին կհասցնեմ հավելվածի վրա տարվող բոլոր աշխատանքներն ու այն կներկայացնեմ հանրությանը գուցե հենց այն ժամանակ, երբ Google Glass-ը վաճառքի ներկայացվի»,-ասել է Ջեքսոնը:

Google Glass-ը հավանաբար կկրեն այն հրշեջներն, ովքեր կլինեն համեմատաբար ավելի անվտանգ կարգավիճակում և կառավարելու հնարավորություն կունենան: Այսպիսով, նրանք կկարողանան հրահանգներ տալ շինության ներսում գտնվող հրշեջներին: Դրա պատճառներից մեկն այն է, որ Google Glass-ը դեռևս հնարավոր չէ հարմարեցնել շնչառական սարքավորման հետ, որ հրշեջները կրում են դեպքի վայրում:

Հուսանք, որ մի օր Google-ը կթողարկի հենց հրշեջների համար նախատեսված ակնոցներ, իսկ մինչ այդ այս հավելվածն էլ ինչ-որ չափով կհեշտացնի հրշեջների կատարած բարդ և վտանգավոր աշխատանքը:

Mashable-ը գրում է, որ Պատրիկ Ջեքսոնը դեռ մանկուց է համակարգիչների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել: 7 տարեկան հասակում նա գրել է իր առաջին ծրագիրը:

Ջեքսոնը հավելվածներ է ստեղծել նաև Android-ի և iOS-ի համար, որոնք ևս նախատեսված են եղել հրշեջների աշխատանքը հեշտացնելու համար: