Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
HP-ն նախընտրում է Windows 7-ը
21/01/2014 18:09

HP-ն նախընտրում է Windows 7-ը

Վերջերս պարզ է դաձել, որ HP ընկերությունը շարունակելու է անհատական համակարգիչների արտադրությունը` դրանց աշխատանքի հիմքում թողնելով Windows 7-ը: Դրա պատճառը լայն պահանջարկն է:

Սա այնքան էլ շահեկան չէ Microsoft-ի համար, քանի որ վերջինս մինչ օրս էլ համոզված է, որ սենսորային հիմքով Windows 8 օպերացիոն համակարգը կարող է ակտիվացնել համակարգիչների շուկան:

Անկասկած, շատերը կհամաձայնեն, որ անհատական համակարգիչների շուկայում տեղի ունեցած «պայթյունն» անմիջականորեն կապված էր Windows 8-ի մեկնարկի հետ, քանի որ բազմաթիվ համակարգիչների վրա, որոնք մարդիկ այժմ օգտագործում են, այն հնարավոր չէ ակտիվացնել:

Պետք է նշել նաև, որ չնայած արտադրողների մեծ ջանքերին, անհատական համակարգիչների վաճառքի ծավալները գնալով նվազում են:

Ըստ Gartner հետազոտական ընկերության տվյալների, 2013 թվականը համարվում է անհատական համակարգիչների վաճառքի ամենացածր ցուցանիշը գրանցած տարին:

Նշենք, որ այժմ Microsoft-ն աշխատում է Windows-ի նոր` 9-րդ տարբերակի վրա, որում լրացվելու են բացթողումներն ու շտկվելու են Windows 8-ում ի հայտ եկած թերությունները: