Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nymi թևնոցը գաղտնաբառերի փոխարեն օգտագործում է սրտի աշխաանքի մասին տվյալները
20/01/2014 18:09

Nymi թևնոցը գաղտնաբառերի փոխարեն օգտագործում է սրտի աշխաանքի մասին տվյալները

The Independent-ը գրում է, որ Bionym ընկերությունն արտադրել է մի թևնոց, որը գաղտնաբառի փոխարեն հիմք է ընդունում մարդու սրտի աշխատանքը: Այս սարքը ստացել է Nymi անվանումը: Նախագծի հեղինակների խոսքերով՝ յուրաքանչյուր մարդու սրտի աշխատանքը միանգամայն ինդիվիդուալ է՝ կախված սրտի ձևից, չափսից, դիրքից, և այն ոչ մեկի մոտ չի կրկնվում:

«Ձեր սրտի աշխատանքը պաշտպանված է և գտնվում է Ձեր մարմնի ներսում: Այն հնարավոր չէ գողանալ կամ կրկնօրինակել: Սրտի աշխատանքը կարելի է համեմատել մատնահետքերի հետ, որ թողնում է օգտատերը առանց բացառության բոլոր այն իրերի վրա, որոնից օգտվում է»,- նշել են Bionym-ի աշխատակիցները:

Այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես կրել Nymi թևնոցը:

Bionym ընկերությունը ենթադրում է, որ Nymi-ն կարելի է ինտեգրել տարատեսակ սարքավորումների մեջ: Թևնոցը թույլ կտա ձեռքի թեթև շարժումով ակտիվացնել համակարգիչը կամ բացել բնակարանի դուռը:

Ընկերության տնօրեն Կարլ Մարտինի խոսքերով՝ Bionym-ն այժմ բանակցություններ է վարում շուկայի տարբեր խոշոր ընկերությունների հետ:

Թևնոցները վաճառքում կլինեն մոտ ապագայում:

Առաջին 25 հազար հատը կվաճառվի 79 ԱՄՆ դոլարով, այնուհետև գինը կբարձրանա մինչև 99 ԱՄՆ դոլար: