Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է Lenovo ThinkPad 8-ը
17/01/2014 21:19

Ներկայացվել է Lenovo ThinkPad 8-ը

Չինական Lenovo ընկերության հավաքածուն համալրվել է ThinkPad 8 պլանշետով: Այն աշխատում է Windows 8.1 Pro օպերացիոն համակարգով և ամբողջությամբ կարող է փոխարինել գրասենյակային համակարգչին:

Պլանշետի հաստությունն ընդամենը 8.8 մմ է և այն Lenovo հավաքածուի ամենաբարակ պլանշետն է:

ThinkPad 8-ի աշխատանքի հիմքում ընկած է Bay Trail սերնդի երկմիջուկ Intel Atom Z3770 պրոցեսորը:

Պլանշետի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, իսկ ներկառուցված հիշողությունը պահպանում է 64 Գբ կամ 128 Գբ ծավալով տեղեկատվություն: 1920×1200 թույլատրությամբ 8,3 դյույմանոց էկրանի վերին հատվածում տեղադրված է 2 Մպ վեբ-տեսախցիկը, իսկ հիմնական տեսախցիկը 8 Մպ է: Մարտկոցի աշխատանքը 8 ժամ է:

Lenovo ThinkPad 8-ի վաճառքի սկզիզբը նախատեսված է 2014 թվականի հունվարի վերջին:

Պլանշետի գինը կկազմի մոտ 450 ԱՄՆ դոլար: