Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Փետրվարին LEGO-ն կթողարկի կոնստրուկտորների իր նոր հավաքածուն
15/01/2014 15:47

Փետրվարին LEGO-ն կթողարկի կոնստրուկտորների իր նոր հավաքածուն

LEGO-ն՝ խաղալիքներ արտադրող աշխարհի երկրորդ ամենախոշոր ընկերությունը,  հաստատել է նոր հավաքածուի թողարկումը, որը նվիրվելու է հանրահայտ մուլտսերիալի՝ «Սիմփսոնների» հերոսներին:

Նոր հավաքածուն կթողարկվի Twentieth Century Fox կինոստուդիայի հետ համագործակցության շրջանակում: Վերջինիս են պատկանում The Simpsons ապրանքանիշի հեղինակային իրավունքները:

«Նոր հավաքածուի մեջ ընդգրկվելու են մուլտսերիալի գրեթե բոլոր կերպարները, այդ թվում՝ Գոմերը, Մարջը, Բարտը և Նեդ Ֆլանդերսը»,- տեղեկացնում է բրիտանական BBC լրատվական ընկերությունը:

Սպասվում է, որ մայիսին FOX հեռուստաընկերությունը կցուցադրի «Սիմփսոնների» առաջին սերիան՝ LEGO-ի փոքրիկ հերոսների մասնակցությամբ:

Ամերիկյան հասարակ ընտանիքներին նմանակող այս կատակերգական մուլտսերիալն արդեն 25 տարի շարունակ հեռուստաէկրաններին է: Հաշվի առնելով «Սիմփսոնների» երկարատև հռչակը՝ LEGO-ի համար այն միանշանակ «համեղ պատառ» է դառնալու:

ԱՄՆ-ի տարածքում  «Սիմփսոնների» այս նոր հավաքածուն վաճառքի դուրս կգա հաջորդ ամիս, 200 ԱՄՆ դոլար արժողությամբ:

Նշենք նաև, որ վերջին տարիներին հսկայական ծավալների հասնող վաճառքի շնորհիվ LEGO-ն գերազանցել է Hasbro ընկերությանը և դարձել խաղալիքների արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերություններից երկրորդը: Շուկայում առաջատարը Mattel ընկերությունն է, որն արտադրում է «Barbie» տիկնիկները:

Վերջին ժամանակահատվածում LEGO-ն իր ուշադրությունը կենտրոնացրել է ասիական շուկայի վրա, որտեղ վաճառքի ծավալների կտրուկ աճ է նկատվել: Ընկերությունն այս տարի պլանավորում է կառուցել Չինաստանում իր առաջին գործարանը:

Ներկայումս ընկերության ղեկավարը ազգությամբ դանիացի Կյելդ Կիրկ Կրիստիանսենն է, ով LEGO-ի հիմնադրի թոռն է: