Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Բանալիներ՝ 3D տպագրությամբ
27/12/2013 17:13

Բանալիներ՝ 3D տպագրությամբ

3D տպագրության տեխնոլոգիաները ոչ միայն մեծացնում են արդյունաբերական արտադրության հնարավորություններն, այլև նպաստում են նոր բիզնես գաղափարների առաջացմանը:

ԱՄՆ-ում իր գործունեությունն է մեկնարկել KeyMe ընկերությունը, որը զբաղվում է բանալիների «էլեկտրոնային կրկնօրինակմամբ»: Բանալին կորցնելու դեպքում կարելի է բանալու նկարն ուղարկել KeyMe ընկերությանը՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով, և ընկերությունը 3D տեխնոլոգիայի միջոցով կստեղծի բանալու կրկնօրինակը և այն կառաքի: Հարկ է նշել, որ «կրկնօրինակված» բանալի պլաստիկ նյութից է: Բանալիները կարելի է «տպագրել» նաև հետաքրքիր դիզայնով: Նյու Յորքում առաքման համար պահանջվում է 60 րոպե: Ծառայության ընդհանուր արժեքը 10 ԱՄՆ դոլար է: