Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լազերային հեռաչափ՝ սմարթֆոնների համար
26/12/2013 18:13

Լազերային հեռաչափ՝ սմարթֆոնների համար

Ամերիկյան Spike նախագիծը հավաքել է երկու անգամ ավելի շատ միջոցներ, քան նախատեսվում էր սմարթֆոնների համար հատուկ սարքի արտադրության մեկնարկի համար: Սպասվում է, որ սարքի վաճառքը կմեկնարկի արդեն 2014 թվականի մայիսին: Այն կարժենա 560 ԱՄՆ դոլար:

Նոր սարքը լազերային ճառագայթի միջոցով կորոշի ընտրված օբյեկտի հեռավորությունը, լայնությունը և բարձրությունը, որից հետո Bluetooth-ի միջոցով տվյալները կփոխանցվի սմարթֆոնին, որտեղ հատուկ հավելվածի օգնությամբ ցուցանիշները կներկայացվեն օգտատիրոջը: Սարքն աշխատում է մինչև 200 մետր հեռավորության վրա: