Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գործարկվել է Justdelete.me կայքը
18/12/2013 16:20

Գործարկվել է Justdelete.me կայքը

Արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է Justdelete.me կայքը («Ուղղակի ջնջեք ինձ»): Այն առաջարկում է անվճար «ջնջել» օգտատերերի անհատական էջերն ու տվյալներն՝ արդեն ավելի քան 300 կայքից:

Կայքում ջնջելու մակարդակներն առանձնացված են գույներով: Օրինակ, Facebook-յան էջեր ջնջելը դասվում է միջին դժվարության մակարդակին, որը նշվում է դեղին գույնով:

Միևնույն ժամանակ, կանաչ գույնը ցույց է տալիս, որ տվյալ կայքում օգտատիրոջ անձնական էջը ջնջելը կլինի հեշտ, իսկ կարմիր գույնը վկայում է, որ ամբողջությամբ ջնջել հնարավոր չէ: Կան նաև սև գույնով նշված էջեր, ինչը նշանակում է, որ կայքից ջնջվելն անհնար է:

Justdelete.me կայքն աշխատում է ոչ թե հակերային ալգորիթմներով, այլ պարզապես տեղադրվել են ինտերնետ հղումներ, որտեղից հնարավոր կլինի ջնջել անձնական էջը: Ստեղծվել է նաև Google Chrome-ի համար հատուկ հավելված:

AMP