Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Gmail-ը կցուցադրի նամակներում առկա նկարները
16/12/2013 15:24

Gmail-ը կցուցադրի նամակներում առկա նկարները

Այսուհետ Gmail-ի էլեկտրոնային նամակներում նկարները կբացվեն ավտոմատ կերպով: Այս ֆունկցիան, որը Google-ը փակել էր անվտանգության նկատառումներով, շատ օգտատերերի մոտ առաջացրել էր դժգոհություն, և բազմաթիվ բողոքներից հետո ընկերությունը որոշել է միացնել նկարների ավտոմատ բացման ֆունկցիան:

Ֆունկցիան ներկայում հասանելի է WEB տարբերակում, սակայն Google-ի աշխատակիցները խոստացել են, որ շուտով այն կբացվի նաև Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող հավելվածներում:

Չնայած օգտատերերի խնդրանքին և անվտանգության աստիճանի թուլացմանը՝ Google-ի աշխատակիցները ամբողջովին չեն ջնջել նկարների ավտոմատ չբացման ֆունկցիան, այլ պարզապես այն անջատել են: Եթե օգտատերը ցանկանում է աշխատել հին ռեժիմով, ապա կարող է կարգավորումներ բաժնից այն փոխել և փակել նկարների ավտոմատ ցուցադրումը: