Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
G-Fast ստանդարտի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները մոտենում են ավարտին
16/12/2013 14:37

G-Fast ստանդարտի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները մոտենում են ավարտին

G-Fast ստանդարտի ներդրման ուղղությամբ Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ITU) կողմից իրականացվող աշխատանքները մոտենում են ավարտին: Նախագիծը, որը մեկնարկել է 2011 թվականին, նպատակ ունի ապահովել պղնձե մետաղալարերով տվյալների փոխանցում՝ մինչ 1 Gbit/s արագությամբ:

Եթե ծրագիրը վերջնական հաջողության հասնի, ապա պղնձե մետաղալարերն ունակ կլինեն փոխանցել որակով և գերարագ ինտերնետ: Ծրագիրը ներկա պահին հաղթահարել է փորձարկման առաջին փուլը. սարքավորումները ունակ են հետագա փորձարկմանը:

Ըստ ծրագրի ղեկավարների, G-fast ծրագիրը շահագործման կհանձնվի 2014 թվականին:

G-fast-ի փոխանցած տվյալները կանցնեն 106 ՄՀց հաճախականություն ունեցող ալիքով, մինչդեռ ներկա պահին ամենատարածված LTE-ում այն հավասար է 40 ՄՀց:

G-fast-ի միակ բացասական կողմն այն է, որ եթե մետաղալարի երկարությունը անցնի 100 մետրից, ապա ինտերնետի արագության փոփոխություն կլինի՝ ոչ հաճելի ուղղությամբ: