Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Նոր «ոսկեպատ» iPhone 5S-ն արժե 5200 ԱՄՆ դոլար
16/12/2013 14:18

Նոր «ոսկեպատ» iPhone 5S-ն արժե 5200 ԱՄՆ դոլար

Բրիտանական Goldgenie ընկերությունը, որը մինչ այս արտադրել էր «ոսկե» Galaxy S4, HTC One և HTC One mini սմարթֆոններ, արտադրել է նաև թանկարժեք iPhone 5S: Այն պատվել է 24 կարատ ոսկով և Swarovski քարերով: Սմարթֆոնի տեխնիկական տվյալները չեն փոխվել:

«Ոսկեպատ» iPhone 5S-ի 16 GB տարբերակն արժե 5200 ԱՄՆ դոլար, իսկ 32 և 64 GB տարբերակների գինն ավելի է համապատասխանաբար 180 և 360 ԱՄՆ դոլարով:

Հիշեցնենք, որ iPhone 5S-ը առաջին սմարթֆոնն է, որն աշխատում է 64 բիթանոց պրոցեսորով, ինչը սմարթֆոնին հաղորդել է կրկնակի արագություն: Սմարթֆոնի վրա տեղադրել է նաև մատնահետքերի ճանաչման սենսոր: