Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Lenovo-ն թողարկել է S դասի երեք նոր սմարթֆոն
14/12/2013 12:01

Lenovo-ն թողարկել է S դասի երեք նոր սմարթֆոն

Lenovo ընկերությունը արտադրել է S դասի երեք նոր սմարթֆոն:

Սմարթֆոններից ամենահզորը Vibe X-ն է: Սա իր դասի մեջ առաջինն է: Սմարթֆոնն աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի 5,5  դույմանոց սենսորային էկրանը ապահովում է Full HD որակ: Նոր Lenovo Vibe X  սմարթֆոնն աշխատում է MTK 6589 պրոցեսորով, որի հզորությունը 1,5 GHz է: Հեռախոսի ներքին հիշողությունը կազմում է 16 GB,  իսկ Ram հիշողությունը՝ 2GB: Տեսախցիկի հզորությունը 13 MPx է:

Երկրորդ սմարթֆոնն օժտվել է 6 դույմանոց էկրանով և ապահովում է սովորական HD որակ: Աշխատում է MTK 6582 պրոցեսորով: 1,3 GHZ-անոց պրոցեսորի աշխատանքին օգնում է 1 GB RAM հիշողությունը: Այս մոդելի տեսախցիկի հզորությունը կազմում է 8 MPx:

Վերջին մոդելն օժտվել է 4,7 դույմանոց (960×540 pixel) սենսորային էկրանով: Սմարթֆոնի մեջ տեղադրվել է նույն 1,3 GHz-անոց պրոցեսորն, ուղղակի այս տարբերակի մարտկոցը մյուսից քիչ ավելի թույլ է:

Սմարթֆոններն արդեն առկա են վաճառքում և արժեն համապատասխանաբար 540, 450 և 400 ԱՄՆ դոլար: